Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն

10 подписчиков

12+
12+

11 просмотров

2 года назад

ПожаловатьсяНарушение авторских прав

10 подписчиков

12+
12+

11 просмотров

2 года назад

ПожаловатьсяНарушение авторских прав
12+
12+

11 просмотров

2 года назад

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են, Երևանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը», - АPA գործակալության փոխանցմամբ, Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ հաջորդ փուլում «Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները։ Բացի այդ պետք է լուծարվեն Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։ Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել այս հայտարարությանը: Երեկ արտգործնախարարը հայտարարեց, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ Բաքվի վերջին խմբագրմանը: Արարատ Միրզոյանը չէր բացառել անգամ համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը: Նախագծի երկու չհամաձայնեցված հոդվածները վերաբերում էին միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելուն ու հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն: Թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցերի շուրջ, առայժմ պարզ չէ: Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Название:

Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն

Категория:

Политика