ԹՈՒՐՔԻ ՏԱԿԻ ՇՈՒՆԸ. 1 ՄԱՍ

4 подписчика

12+
12+

14 просмотров

5 лет назад

ПожаловатьсяНарушение авторских прав

4 подписчика

12+
12+

14 просмотров

5 лет назад

ПожаловатьсяНарушение авторских прав
12+
12+

14 просмотров

5 лет назад

ԹՈՒՐՔԻ ՏԱԿԻ ՇՈՒՆԸ․ 1 ՄԱՍ Վարդգես Օվյան 4 апреля, 23:30 · Այս մասին ոչ ոք չի խոսել, չի ասել, որ թշնամին սկզբում գրավել էր Երևանը, հետո միայն հարձակվել Արցախի վրա։ Երևի շատերդ եք հիշում Մոնթե Մելքոնյանի թևավոր դարձած խոսքը` նախազգուշացումը. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»։ Մոնթեի զգուշացումը հիշողները երևի մտածում են, որ Արցախը կորցնելով, արդեն Հայաստանն ենք կորցնում։ Բայց այնքան էլ այդպես չէ. ողբերգությունն այլ կողմից եկավ, հակառակ կողմից, վերջից սկսեց աղետը։ Իրականում այն սկսեց Հայաստանից` «միջնաբերդից»։ Հենց Հայաստանը դարձավ առաջին զոհը։ Թուրքը, թշնամին առաջինը գրավեց իշխանությունը Հայաստանում, կազմաքանդեց, ավերեց անխտիր բոլոր ոլորտները` կրթության, գիտության, առողջապահության համակարգերը, բանակը (որը հետո պազվեց), ԱԱԾ-ն, եղած-չեղած տնտեսությունը, ապա զրոյացրեց հարաբերությունները շատ թե քիչ բարեկամաբար տրամադրված երկրների` Ռուսաստանի, Իրանի հետ, ոմանց դարձրեց, մեղմ ասած, ոչ բարի կամեցողներ... «Քայլականներ» կոչված, դրսից ղեկավարվող ոհմակը Հայաստանում փաստորեն ստեղծելով հակահայկական, պրոթուրքական իշխանություն, երկիրը ներսից քայքայելով ու թուլացնելով, նույն ավերածությունը կատարելով նաև արտաքին հարաբերությունների ոլորտում, հող նախապատրաստեց պատերազմի համար։ Միայն դրանից հետո պատերազմ սկսվեց Արցախի դեմ։ Այսինքն` որպես պետություն Հայաստանն արդեն չկար։ Բոլորս գիտենք, թե ինչ եղավ հետո։ Փաստորեն հիմա Արցախն այլևս չկա։ Մեկ-երկու անգամ գրել եմ, որ Արցախը հիմա մի կայարան է, որտեղ մարդիկ նստած սպասում են... Այն փաստը, որ այսքանից հետո նիկոլը ոչ միայն կենդանի է, այլև պաշտոնավարում է և ուզում է վերընտրվել, վկայում է, որ հայկական պետականության դրոշը վաղուց է վայր նետվել։ Հիմա թշնամու պլանի երկրորդ մասն է իրագործվում` Ռուսաստանին տարածաշրջանից վտարելը, որպեսզի այլևս ոչ մի խոչնդոտ ու գլխացավանք չլինի թուրքի համար։ Այդ գործին են լծված ոչ միայն նիկոլականները, այլև իշխանության գալու մեծ ախորժակ ունեցող այլ սորոսականներ, որոնք փաստորեն նույն կենտրոնից են ղեկավարվում և ֆինանսավորվում։ Սրանք փորձում են մարդկանց համոզել, որ ռուսների հեռանալով, Հայաստանում նրսնց փոխարինելու է քեռի Սեմը` ԱՄՆ-ն։ Պատկերացնու՞մ եք, երբ Հայաստանում արդեն պրոթուրքական իշխանություն է, երկիրը գրեթե բոլոր կողմերից շրջապատված է թուրք-ազերիներով, և նրանք արդեն իրենց ծրագրի եզրափակիչ մասն են ուզում իրականացնել, կարո՞ղ են թույլ տալ մի երրորդը հայտնվի տարածաշրջանում։ Նրանք նույնիսկ Եվրոպայում, թքած ունենալով բոլորի վրա, Կիպրոսի մի մասն են թուրքական դարձրել, Իրաքում, Սիրիայում գլխավոր ռազմական ուժերից մեկն են, և առայժմ նրանց առջև կարմիր լույս չի վառվել։ Թեմայից կարծես մի քիչ հեռացա, բայց ցանկացա ցույց տալ, թե որքան ծանր վիճակում ենք հիմա, և որքան հրատապ է ժամ, վայրկյան առաջ ներքին Հրեշից ազատվելը։ Ոչ մի մեկնաբանություն։ #գեհենի_առաքել #geheni_araqel #monte_studia #մոնթե_ստուդիա #Նիկոլ #Փաշինյան #ազգադավնիկոլ http://geheniaraqel.com

Название:

ԹՈՒՐՔԻ ՏԱԿԻ ՇՈՒՆԸ. 1 ՄԱՍ

Категория:

Политика