ՄԵՂԱՎՈՐ՝ ԱՆՄԵՂԸ ՇԻԶՈՖՐԵՆՅԱ

4 подписчика

12+
12+

4 просмотра

5 лет назад

ПожаловатьсяНарушение авторских прав

4 подписчика

12+
12+

4 просмотра

5 лет назад

ПожаловатьсяНарушение авторских прав
12+
12+

4 просмотра

5 лет назад

ՄԵՂԱՎՈՐ՝ ԱՆՄԵՂԸ ՇԻԶՈՖՐԵՆՅԱ Ամեն անգամ ստիպված եմ լինում կրկնել նույն բաները, թե ինչու՞ պարտվեցինք, ինչն և ո՞վ էր մեղավորը, և հնարավո՞ր էր խուսապել այս ամենից։ Միանշանակ հնարավոր էր, Ազգադավը պատմավեպում մանրամասն գրված է այս ամենի մասին, այսինքն այս ամենը ինչ կատարվել է ներառյալ դավաճանությունները ու անգամ նիկոլի ասած բառերը, նույն դեմքերն ու անունները նույնությամբ եղել են անցյալում։ Սակայն այդ գիրքը արգելվեց Հայաստանում, որովհետև դավաճանությունների արմատը հենց այնտեղ է։ Իմ գրքերում միշտ գրել եմ, եթե պատմական դեպքերին, անկախ նրանից թե դրանք դառն են ու ցավալի, անկախ դրանից թե հաղթական են ու փառապանց պետք է ուսումնասիրել ու տալ քաղաքական, բարոյական գնահատական, եթե անցյալը չես ցանկանում հիշել, ապա այն վերադառնում է, սակայն ավելի աղետալի ու դաժան։ Պետք գնահատական տալ ու սովորել պատմության սխալներից, դրա մասին մեր մեծերը բազմիցս հիշատակել են․ « Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար»: Հովհաննես Թումանյան Սակայն մենք ընդունակ ենք եղել այն ուսումնասիրել, գտնել դավաճաններին կամ հայրենասերներին, ոչ այդպես չենք արել, դրա համար էլ այս վիճակում ենք։ « Հայոց պատմությունը մեզ մի բան է սովորեցնում, այն որ հայը իր պատմությունից բնավ չի սովորում »: Գարեգին Նժդեհ Մենք այս ամենի հետ միասին անտարբեր թամաշավորի կեցվածքով ականատես ենք եղել թե ինչպես են կեղծում պատմական փաստերը՝ պատմությունը, տեսել ենք, լռել ենք ու անցել գնացել, հետո հասկացել ենք, բայց արդեն ուշ է եղել ինչ-որ բան փոխելու համար։ « Չկա ավելի մեծ պղծություն, քան հարազատ ժողովրդի պատմության չարամիտ աղավաղումը. »: Գարեգին Նժդեհ Իսկ ամենազավեշտալին այն է, որ մեր դժբախտությունների մեջ մեղադրում ենք բոլորին, բացի մեզանից, ռուսներին, ջհուդներին, անգլիացիներին ու ֆրանսիացիներին անգամ այլմոլորակայիններին, մեղադրում ենք Աստծոն, որ մեզ թշնամի հարևաններ է տվել, մեզ քար ու ժայռ է տվել, մեղադրում ենք մեր բախտին ու քրիստոնեությանը։ Բոլորը մեղավոր են, բացի մեզանից։ Ապերախտության աստիճանը հայերի մոտ արդեն անցել է անդին, պատրաստ ենք հոշոտել ցանկացածին, ով կփորձի մեր արժանապատվությանը կպնել, սակայն աչժանապատվություն ասվածը անգամ անհասանելի է մեր ուղեղին։ Պատահական չէ, որ Փաշինյանը կապիտուլացիայի ու զոհերի համար մեղադրում է նախկիններին, Սասնա ծռերը պառվաբոզ Շիրինյանի հետ մեղադրում է ռուսներին, այդպես է մեղավորներ ենք փնտրում սահմանից այն կողմ, սակայն չգիտենք որ մեղավորը մեր մեջ է, մեր վախկոտությունը, մորթապաշտությունը տգիտությունը ու սրբապղծությունը։ Երբ լատինատառ հայհոյում ենք, կլկլոցով մուղամ քաշում, ռաբիզ ու քյառթու էշ էշ դուս տալիս, իսկ ինչպես կասեր Արթուր Մեսչյանը « Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում»: Մամուլի ու լրատվության մասին չեմ խոսում, միայն մեջ կբերեմ իմաստունների խոսքերը։ «Մամուլ կա: « Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է´լ հայհոյանք, է´լ զրպարտություն, է´լ ափաշկարա սուտ, է´լ չարախոսություն, կեղծավորություն: Նեղ թայֆայականությունը ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ»: Հովհաննես Թումանյան « Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին»: Գարեգին Նժդեհ « Չի ուղղվելու հայ թերթը, մինչև չտեսնի իր դեմ կանգնած է այն ընթերցողը, որ հասկանալ ու պահանջել գիտի, որ թույլ չի տալ իրեն հետ ամեն բան խոսել և ամեն ձևով խոսել»: Հովհաննես Թումանյան Նորից եմ կրկնում, անցյալին գնահատական չտալով, թույլ ենք տալիս, որպեսզի այն վերադառնա։ #գեհենի_առաքել #geheni_araqel #monte_studia #մոնթե_ստուդիա #ազգադավնիկոլ,

Название:

ՄԵՂԱՎՈՐ՝ ԱՆՄԵՂԸ ՇԻԶՈՖՐԵՆՅԱ

Категория:

Политика